Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այս լուրը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արման Խաչատրյանն ասաց, որ նամակի բովանդակությունը հրապարակման ենթական չէ:
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակով ողջունել է «Հոկտեմբերի 27» անջատված մասով նախաքննությունը վերսկսելու որոշումը եւ պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործի քննությանը՝ խոստանալով ջանք չխնայել եւ աջակցել կազմակերպիչների բացահայտմանը։ Նա նշել է, որ ինքն այդ գործով «ասելիք ունի»։