www.shamshyan.com Սեպտեմբերի 13-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հանձնարարականով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչական պատասխանատվության է ենթարկվել նաև նրան ուղեկցող Աշոտ Սնջոյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք էր արել, թե ինչպես է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վարում Lexus մակնիշի 08 AA 888 համարանիշի ավտոմեքենան առանց ամրագոտու, և նրան ուղեկցող Lexus մակնիշի 08 LL 888 համարանիշի, Toyota Prado մակնիշի 888 QQ 08 համարանիշի և Lexus մակնիշի M I-099 համարանիշի ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորները նույնպես երթևեկում էին առանց ամրագոտու: Այս անգամ ևս Երևանի ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն արձագանքեց հրապարակմանը և գերմանական ճշտապահությամբ խոսքից անցավ գործի և իրենց անպարտելի համարող անձինք վարչական պատասխանատվության ենթարկվեցին: