Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան, X-ի իր միկրոբլոգում հրապարակելով իր և Աննա Հակոբյանի լուսանկարները, շնորհակալություն է հայտնել երեկ Կիևում տեղի ունեցած քննարկման մասնակիցներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին:
«flgsummit2023-ի եզրափակիչ պանելում մենք խոսում ենք երիտասարդության մասին, թե ինչ կարող ենք անել նրանց ավելի լավ հասկանալու համար»,- լուսանկարներին կից՝ գրել է Օլենա Զելենսկայան։
Ինչպես հայտնի է, Աննա Հակոբյանը սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։