Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեր ջերմ ողջույնները. «Իմնեմնիմի» փոդքասթի ստուդիայի մոտ կանգառ անելով՝ ասաց Բագրատ Սրբազանը։
Նա հիշեցրեց, որ այսօր նրանց դատն է։
Նշենք, որ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները մեկնարկել են այսօր, Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (Նազարբեկյան 40)։ Այդ մասին հայտնում են Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռ. Մելիքյանն ու Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Ա. Բաբայանը։