37-ամյա կինն իր 11-րդ երեխային է լույս աշխարհ բերել: «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է Կիմա Հակոբյանի 6-րդ աղջիկը: Մարիամը, Մարթան, Մովսեսը, Սառան, Եսթերը, Ահարոնը, Սամվելը, Հովսեփը, Դանիելը եւ Ռեբեկան տանը սպասում են քույրիկին՝ Լիային: Այս մասին հայտնում են «Էրեբունի» ԲԿ-ից:
Կիմայի հղիությունը վարել է մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Մալումյանը, իսկ կեսարյան հատումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանը: