Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Նորածինն աղջիկ է, 4 կգ 550 գրամ քաշով եւ 54 սմ հասակով։ Երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով: Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Ըստ աղբյուրի, մայրը նշել է, որ ամենայն հավանականությամբ էլի երեխաներ կունենա։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։ Այս մասին գրված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ֆեյսբուքյան էջում: Նաեւ հրապարակված են նորածնի եւ մայրիկի լուսանկարները:
Լուսանկարները՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքի էջից