Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Բագրատ Սրբազանի հաջողությունները Եկեղեցունն են , իսկ հնարավոր անհաջողությունները իրենը անձնապես և մեզանից ով պատրաստ կլինի կիսել , կվերցնի իր վրա դրանք։
Բագրատ Սրբազանը իրեն դրել է այս նահատակության առաջ, և դա ասել իր խոսքում շատ հստակ։
Հիմա բոլոր նրանք, ովքեր ազդեցություն չունեն իրադարձությունների վրա, հայտնվել են իրենց համար անհասկանալի իրավիճակում, չնայած որ ցույց են տալիս, թե թեմայի մեջ են և արդեն երևում է, որ չեն կարողանում օրակարգ թելադրել, կամ մասնակցել օրակարգի ձևավորմանը, փորձելու են ամենատարբեր բացատրություններով հիմնավորել, որ Սրբազանը հարմար թեկնածու չէ, և քանի Սրբազանի կրթվածությանը չեն կարող կպնել, Հայրենասիրության պակասի մեջ չեն կարող մեղադրել, փորձառության առումով առնվազն տասն անգամ ավելի է, քան գործողը և իրենք, կգան կհայտնեն հրապարակային մտահոգություն, թե հնարավոր ձախողումը կվնասի Եկեղեցու հեղինակությանը, ու այդպես փորձեն խանգարել հերթական հնարավորությունը, ձևավորեն կարծիք, ցրեն համախումբը։
5-6 տարի ոչ մեկդ չեք կարողացել ցույց տալ առաջնորդի հատկություններ, ոչ մեկդ պատրաստ չեք եղել նահատակության, հիմա ի՞նչ մի հավաքվել ու սկսել եք բաժին ուզել․ մի խանգարեք, քանի մի անձի շուրջ կա համախումբ՝ ձեր դատարկ փիլիսոփայությունները, վճարովի տակից կարծիքները, ընդդիմություն խաղալով՝ իշխանությանը օգնելը թարգեք ...
Թող լինի Աստծո կամոք․ եթե արժանի ենք լավին՝ կլինի լավ, եթե պատժին՝ կլինի պատիժ»։