
Հնդկաստանի Չհաթիսգարհ նահանգի Դանտեվադա շրջանում Ռաջեշվարի անունով աղջիկը տառապում է անբուժելի հիվանդությամբ՝ էպիդերմոլիտիկ իխթիոզով, որի պատճառով «վերածվում է քարի»:
Ինչպես հայտնում է DailyMail-ը, հիվանդության պատճառով նրա ձեռքերը, ոտքերը և մեջքի մեծ մասը ծածկված է եղջերաթեփի նմանվող կոշտ բշտիկներով, որոնք քայլելիս և նստելիս ցավեցնում են աղջկան՝ դժոխքի վերածելով նրա կյանքը:
Ցավերը մեղմելու համար աղջիկն իր ծնողների հետ ստիպված է հաճախակի գնալ քաղաքային հիվանդանոց, որը բավականին հեռու է իրենց բնակավայրից:
Նշենք, որ իխթիոզը վտանգավոր չէ առողջության համար, սակայն հիվանդը ստիպված է դրա ախտանշաններն ամբողջ կյանքի ընթացքում տանել:


