Թուրքիայի Մալաթիա քաղաքում, որտեղ դեռևս փետրվարին երկրաշարժ էր տեղի ունեցել, բջջային հեռախոսների տեսախցիկներով արտասովոր տեսանյութ են տեսագրել։

Տղամարդը, անցնելով անմարդաբնակ շենքի մոտով, գետնից վերցնում է քարն ու նետում շենքի վրա։ Արդյունքում՝ տունը փլուզվում է անցորդների աչքի առաջ։

Ինչպես հայտնի է, 2023 թվականի փետրվարի 27-ին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Մալաթիա նահանգում։ Երկրաշարժի արդյունքում, ի թիվս հազարավոր զոհերի ու վիրավորների, նահանգում մեծ ավերածություններ եղան։

Տեսանյութը՝ այստեղ։