Ստամբուլի Քարթալ թաղամասի խանութներից մեկի սեփականատեր Մեհմեթ Հաները ձերբակալվել է մեկ ամիս շարունակ շան նկատմամբ սեռական ոտնձգություն և բռնություն կատարելու պատճառով․ նրա արարքի հետևանքով շունը սատկել է գոյացած ուռուցքից ։
Բռնարարը իր նկատմամբ սահմանված 600 թուրքական լիրայի (42.000 դրամ) չափով վարչական տույժի վճարումից հետո ազատ է արձակվել։
Հաների ազատ արձակման լուրը բողոքի ալիք է բարձրացրել սոցցանցերում։ Համացանցում տեսանյութեր են հրապարակվել, թե ինչպես են այդ թաղամասի բնակիչները ներխուժում Հաների խանութ և ծեծի ենթարկում վերջինիս։