Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքի 36-ամյա բնակիչ Նուրի Դուրանը սպանել է 30-ամյա կնոջը, մեկ, երեք, հինգ, յոթ տարեկան չորս երեխաներին եւ ինքնասպան եղել` շենքի 11-րդ հարկից նետվելով ցած: Նրա կողմից այդ քայլերին դիմելու պատճառը հայտնի չէ:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Նուրի Դուրանը տանը մուրճով եւ դանակով սպանել է կնոջն ու երեք մանկահասակ երեխաներին, հետո գնացել է դպրոցից վերցրել մյուս երեխային, բարձրացել իրենց շենքի 11-րդ հարկ, երեխային ցած նետել, հետո էլ ինքը նետվել ցած: