ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի արևելքում գտնվող Կանսկ քաղաքում 4 հոգանոց ընտանիքի անդամների, այդ թվում՝ երկու երեխաների սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին լրագրողներին հայտնել են Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի քննչական կոմիտեի դեպարտամենտում։
«Դեպքի վայրում բնակարանում հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և երկու անչափահաս երեխաների դիեր՝ մարմնի տարբեր մասերի հատվածում կտրած-ծակած վերքերով», - հայտնել են վարչությունից։ ՌԴ ՆԳՆ մարզային շտաբից հայտնում են, որ բնակարանի սեփականատերը, ումից այն վարձակալել են, դիմել է հերթապահ մաս։ Բնակարանում հայտնաբերվել են 1983 և 1986 թվականներին ծնված ամուսինների և 2010 և 2014 թվականներին ծնված երկու երեխաների դիեր։
Հանցագործության վայրում աշխատում են Քննչական կոմիտեի քննիչներն ու դատաբժշկական փորձագետները։