Այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում: Սպանվել են ընտանիքի վեց անդամները: Տեղեկությունը Լուրեր.com-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ Galatv.am-ի տեղեկություններով Գյումրու Մուսայելյան փողոցում զորամասը լքած ռուս զինվորականը սպանել է գյումրեցի ընտանիքի 6 անդամներին:
«Սպանությունը կատարվել է, «ռուս զինվորականի» մասին ոչինչ ասել դեռ չենք կարող: Հանգամանքները պարզվում են»,- մեզ հետ զրույցում ասացին ոստիկանությունից:
Նշենք նաև, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝ կին, մեկն էլ՝ աղջիկ, որոնց վրա կան հրազենային հետքեր: Դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը և այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 3-րդ մասի և 235-րդ հոդվածի հատկանիշներով:
Լուսանկարները՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից