Այսօր՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի շտապօգնությունից, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վահագնի գյուղ, որտեղից գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել տղամարդու դի:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Անտոնի Քոչինյանն էր, ով մահացել է գլխի մասում ստացած հրազենային կրակոցից:

 

Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները որոնում են նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Արմեն Կախյանին, ով սպանությունը կատարելուց հետո դեպքի վայրից հեռացել է իրեն պատկանող HUMMER մակնիշի 01 UQ 001 համարանիշի ավտոմեքենայով:

 

Կայքի տեղեկություններով՝ Արմենն ու Նվերը երկար ժամանակ միասին գործարքներ են արել ՌԴ-ում, հետո վերադարձել են և իրար մեջ ունեցել են պարտք ու պահանջ, իսկ այսօր Արմենը HUMMER-ով, իսկ Նվերը՝ Ford Transit մակնիշի ավտոմեքենայով հանդիպել են Վահագնի գյուղի սկզբնամասում, որտեղ էլ տեղի է ունեցել սպանությունը: Ա. Կախյանը այն ընտանիքի անդամն է, որի ընտանիքի 7 անդամներին 16 տարի առաջ սպանել էին, այդ թվում՝ կանանց և մանկահասակ երեխաներին: 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում