Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում էshamshyan.com-ը, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քանաքեռավան գյուղի բնակչուհի, 21-ամյա' 2 երեխաների մայր Ռուզան Խուդոյանը:

 

 

Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել դեմքի և ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով: Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը' բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Արա Պողոսյանը:

 

 

Ոստիկաններին ու քննիչներին հիվանդանոցում հայտնել են, որ տուժածը կատարվածի վերաբերյալ ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին վիրահատարանում է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում