Դեկտեմբերի 22-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքներում տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գործող Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ նշված քոլեջ են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Պարզվել է, որ ժամը 10։00-ի սահմանում նշված քոլեջում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 15-ամյա Գ․ Գ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 15-ամյա Վ․ Ա․-ի միջև, որի ժամանակ Գ․ Գ․-ն դանակով հարվածներ է հասցրել Վ․ Ա․-ի ոտքին։
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ապա ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։
Դեպքի փաստով ոստիականության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։