Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 6-ին փորձել է հարձակում իրականացնել Թուրքիայի Մերսին նահանգի ոստիկանության բաժանմունքի վրա, որը գտնվում է ազգային հետախուզական ծառայության շենքի հարակից տարածքում: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ոստիկանները կրակել են ահաբեկչի վրա և չեզոքացրել են նրան: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ սպանված անձի վրա պայթուցիկ է ամրացված եղել: Ներկայում աշխատանքներ են տարվում այդ պայթուցիկը չեզոքացնելու ուղղությամբ:
Մերսինի հանրապետական դատախազ Մուստաֆա Էրջանը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ հարձակվողը եղել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամ: