Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ շրջափակել են «Էլլիպս» ընկերության շենքը:
Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ տեղեկացնելով, որ այնտեղ հատուկ գործողություններ են իրականացվում:
Ըստ տեղեկությունների՝ ընկերությունը, որը Հայաստանում արագաչափեր և տեսախցիկներ է տեղադրում, պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: