Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններն իրականացնելով՝ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում հայտնաբերել են 41-ամյա Մերաբ Կալաշովին:

 

Ինչպես Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցավոր աշխարհում համարվում է «օրենքով գող»:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա անցյալ տարվա հուլիսից հետախուզվում էր ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմիների կողմից՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից հափշտակություն և փողերի լվացում կատարելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրենքով գող Մ. Կալաշովը տեղափոխել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր՝ մեկուսարան:

 

Մանրամասները՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: