Ենթադրյալ մահապարտ ահաբեկիչը փորձել է հարձակում իրականացնել Սաուդյան Ջիդդա քաղաքում՝ ամերիկյան հյուպատոսության մոտ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Հարձակման փորձի հետևանքով երկու ոստիկաններ վիրավորվել են։ Հարձակվողը ոչնչացվել է։

 

Տեղեկություններ կան, որ տղամարդը մտադիր էր հնարավորինս մոտենալ հյուպատոսությանը, սակայն ժամանակին նկատվել է անվտանգության ուժերի կողմից և կանգնեցվել հարակից ավտոկայանատեղիում։ Ուժայինների կողմից շրջապատվելուց հետո նա հասցրել է պայթեցնել իրեն։ Կան նաև տեղեկություններ, որ նա չի հասցրել պայթեցնել գոտին, այլ կրակոցներին պայթուցիկ է դետոնացվել։

 

Ջիդդայում ամերիկյան հյուապտոսությունը 2004 թվականին արդեն դարձել էր գրոհայինների թիրախ, զոհվել էր 9 մարդ։

 

Նշենք, որ այսօր ԱՄՆ-ում տոնում են Անկախության օրը։