Տեխասից Օհայո չվերթի ժամանակ 34-ամյա կինը հրել է բորտուղեկցորդուհուն և փորձել բացել ինքնաթիռի կողային դուռը։ Այս մասին հայտնում է LADbible-ը։

Ինչ-որ պահի կինը վեր է կացել տեղից և ուղղվել դեպի վթարային ելքերից մեկը։

Հետո նա սկսել է քաշել բռնակը' փորձելով բացել դուռը: Նրան տապալել են գետնին և գլուխը սեղմել հատակին, և կինը սկսել է գլխով հարվածել հատակին։

Թռիչքի վերջում ուղևորը բերման է ենթարկվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր գործողությունները կարող էին ճակատագրական լինել։ Ինքը՝ կինն ասել է, որ դա արել է, քանի որ «Հիսուսն է հրամայել» իրեն։