Սուրգուտ-Մոսկվա ավիաչվերթի ժամանակ, ուղևորներից մեկը պահանջել է, որպեսզի ինքնաթիռը փոխի իր թռիչքուղին և թռչի դեպի Աֆղանստան:
Ինչպես պարզվեց ինքնաթիռի մեջ վեճ է տեղի ունեցել և այդ ժամանակ 41-ամյա Պավել Շ.-ն պահանջել է փոխել թռիչքի ուղղությունը:
Պավել Շ.-ն մի քանի անգամ եղել է դատապարտված, խուլիգանության, թմրանյութերի և գողության համար:
Ինքնաթիռը պատկանում է «Աէրոֆլոտ» ընկերությանը, իսկ թռիչքի ժամանակ ինքնաթիռում եղել է 75 ուղևոր:
Նյութի աղբյուր life.ru: