Nordwind Airlines ավիաընկերության կողմից իրականացված Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ ուղեւոր է մահացել։ РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ մահացած ուղեւորուհին ՀՀ քաղաքացի է։
Կնոջ ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ վատթարացել է, օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի Պլատով օդանավակայանում:
Ինքնաթիռում եղել է 182 հոգի, որից 6-ը՝ անձնակազմի անդամներ։