Մուրմանսկի շրջանի բնակչուհի Ալյոնա Մեդվեդևան պատմել է, որ պետք է լիներ «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո այրված Sukhoi Superjet 100 օդանավի ուղևորներից մեկը, սակայն փոխել է տոմսը: Նա նշել է, որ վատ կանխազգացում ուներ: Այս մասին հայտնում է «Զվեզդա»հեռուստաընկերությունը:
«Պետք է Մուրմանսկ վերադառնայի այդ չվերթով, սակայն փոխեցի տոմսը: Անգամ գնելու պահին զգում էի, որ մայիսի 5-ին չեմ մեկնելու: Զանգահարեցի Մոսկվա` տնօրենիս: Նա թույլատրեց ևս երեք օր մնալ Մուրմանսկում, և ես առանց մտածելու փոխեցի տոմսը: Վթարի մասին իմացա ծնողներիցս: Մինչ ուշ գիշեր հետևում էր նորություններին: Շոկի մեջ էի, 41 զոհ, սարսափելի է»,- պատմել է Ալյոնան:
Հիշեցնենք, որ օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է` 40-ը ուղևոր, մեկը՝ անձնակազմի անդամ: ՌԴ ՔԿ-ն ուսումնասիրում է օդանավի կործանման հիմնական վարկածները, այդ թվում՝ օդաչուների որակավորման պակասը, տեխնիկական անսարքությունն ու անբարենպաստ եղանակային պայմանները: