Նյու Յորքցի նկարիչ Շեյն Տաունլին Գերմանիայից տուն թռչելու ճանապարհին ութ ժամ շարունակ ստիպված էր դիմանալ «սատանայական երեխային»:

 

Տղամարդը նույնիսկ տեսանկարահանել է, թե ինչպես է տղան բարձրանում նստատեղերի վրա և կոկորդով մեկ ճչում:

 

Շեյնի խոսքերով, դա սկսվել է ինքնաթիռի օդ բարձրանալու պահից եւ շարունակվել է ողջ ընթացքում, հայտնում է Daily Mail-ը: Շեյնի խոսքով, ինքը մտածել է, որ տղայի մարմնի մեջ սատանա է մտել: