Henaran.am Ռուսական ավիաընկերության Մոսկվա-Հոնկոնգ թռիչքից հետո ուղեւորուհիներից մեկը ձերբակալվել է հոնկոնգյան ոստիկանների կողմից, փոխանցում է INTERFAX.RU-ն:
Պարզվել է, որ 28-ամյա ուղեւորուհին, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, փորձել է թռիչքի ժամանակ բացել ինքնաթիռի դուռը: Ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է կանխել կնոջ գործողությունները, իսկ ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո կնոջը ձերբակալել են: