Ճապոնիայում անհայտ տղամարդը պայթուցիկ նյութեր է նետել Հոնսյու կղզում գտնվող Տակարաձուկա քաղաքի քաղաքապետարանի վրա: Արդյունքում քաղաքապետարանի 5 աշխատակիցներ այրվածքներ են ստացել և թունավորվել ծխից: Նրանք հոսպիտալացվել են: Հրդեհը զգալի վնաս է հասցրել շինությանը, սակայն այս պահին այն արդեն մարել են:
Հարձակում գործած տղամարդը ձերբակալվել է: Պարզվել է' նա 63-ամյա գործազուրկ մի տղամարդ է, որ իր արարքը բացատրել է քաղաքապետարանի հարկային ծառայության գործողությունների հանդեպ իր վրդովմունքով: Նա նշել է, որ հարկային ծառայության աշխատակիցները զայրացրել են իրեն, և ինքը որոշել է վրեժխնդիր լինել:
Ոստիկանությունը պարզում է միջադեպի մանրամասները: