Ուկրաինայում ներքին զինված ուժերի և «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման զինվորները գրոհել են Կիևի քաղաքային ադմինիստրացիայի շենքի վրա, որը գրավված էր ընդդիմադիր ցուցարարների կողմից. գրում է РИА Новости-ն:

 

Ավելի վաղ մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքին մոտեցել էին 3 ավտոբուս' ուժային կառույցների աշխատակիցներով: Նրանք շրջափակել էին շենքի մուտքը, իսկ զրահապատ զինվորականները ներխուժել էին ներս:

 

Դեկտեմբերի 11-ի դրությամբ քաղաքապետարանում մնում էին շուրջ 200 ցուցարար: ԱՆցյալ գիշեր «Բերկուտի» գրոհայինները փորձել էին մոտենալ շենքին, սակայն ցուցարարները, ովքեր հաստատվել էին բարիկադների ներսում, պահել են իրենց դիրքերը: Նրանք հրդեհամարման խողովակներով ջուր են բաց թողել «Բերկուտի» զինվորների վրա: Արդյունքում ջոկատայինները նահանջել են դեպի Նեզալեժնոստի Մայդան: