ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ այս պահին քաղաքապետարանի մոտ են հավաքվել բազմաթիվ ակտիվիստներ: Նրանք պահանջում են անհապաղ աշխատանքից հեռացնել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևան Տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբուրձումյանին:
Քաղաքապետարանի մուտքը փակված է բազմաթիվ ոստիկաններով, սկզբում նրանք փակել էին նաև դեպի քաղաքապետարան տանող մայթը, սակայն հետո բացեցին: Ակտիվիստները ձեռքներին պահած ունեն հետևյալ գրությամբ պաստառներ՝ «Տարոն սիրուն չէ», «Բարձր և կանոնավոր աշխատավարձ վարոդներին», «Ավելի լավ գծատեր»:
Այստեղ են նաև ոչ միայն քաղաքացիական ակտիվիստներ, այլև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:
13:17 (ԼՐԱՑՎԱԾ)
Ակտիվիստներն այս պահին ուզում են նամակ հանձնել քաղաքապետարան, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի նրանք գլխավոր մուտքից հանձնեն, այլ ասում են, որ ինչ-որ պատուհանից հանձնեն: Նամակում ակտիվիստները ներկայացրել են հետևյալ պահանջները՝ քանի դեռ աշխատանքից չեն հեռացվել Հենրիկ Նավասարդյանը և Միսակ Համբարձումյանը, իրենք քաղաքապետարանի մոտից չեն հեռանալու: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել Տարոն Մարգարյանին ապօրինի որոշում կայացնելու համար: Երիտասարդները պնդում են, որ իրենք կհանձնեն նամակը, իսկ Օսիպյանը զգուշացնում է, որ եթե այսպես շարունակեն, ապա պատասխանատվության կենթարկվեն: Ակտիվիստները վանկարկում են՝ «Տարոն, выходи», «Մենք ենք տերը մեր երկրի» և այլ կարգախոսներ:
Լիլիթ Թադևոսյան