Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 11-ին որոշում է ստորագրել, որով Երևանի 2806-րդ տարեդարձի առթիվ, աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման համար քաղաքապետի պատվոգրերով պարգևատրել է 5 աշխատակիցների։
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով, 34-րդ և 39-րդ կետերով.
1․ Երևան քաղաքի 2806-րդ տարեդարձի առթիվ, աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման համար Երևանի քաղաքապետի պատվոգրերով պարգևատրել.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական բողոքների ուսումնասիրման բաժնի պետ Հրանուշ Ներսիսյանին,
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երկրորդ բաժնի պետ Գևորգ Ավոյանին,
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման տարածքային երկրորդ բաժնի պետ Արտակ Սարգսյանին,
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության քաղաքաշինական փաստաթղթերի կազմման բաժնի պետ Շանթ Մալխասյանին,
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երրորդ բաժնի առաջատար մասնագետ Անժելա Մխիթարյանին։
2․ Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա:
3․ Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»։