Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրատվամիջոցները տեղեկություն են տարածում, թե իբր քաղաքապետարանում այսօր «բունտ է տեղի ունեցել՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով»:
Իրականությունը հետեւյալն է. Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հաշվի առնելով համավարակի եւ պատերազմի հարուցած իրավիճակը, այս տարվա սեպտեմբերից նպատակահարմար չի համարում կիրառել պարգեւավճարներ:
Քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ՝ տեղեկանալով, որ տարեվերջյան պարգեւավճարներ չեն լինելու, այսօր հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում՝ պահանջելով բաժանել պարգեւավճարները:
Քանի որ հավաքի պահին քաղաքապետը ներկա չի եղել (մեկնել է Տավուշ)՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը աշխատակիցներին առաջարկել է քննարկումը շարունակել վաղը՝ քաղաքապետի ներկայությամբ»: