Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը:
Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ, համավարակով պայմանավորված, դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից»: