Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել գործունեությունը դադարեցրած երթուղիների վերաբերյալ: Ներկայացնում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած պարզաբանումը:
«Լրատվամիջոցներից մեկում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվել Երևանում հասարակական տրանսպորտի՝ գործունեությունը դադարեցված երթուղիների մասին, որի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին երեք ամիսների ընթացքում գործունեությունը դադարեցրել են երկու՝ հ. 62 և հ. 11 միկրոավտոբուսային երթուղիները, իսկ 2013 թ.-ից մինչ այժմ մայրաքաղաքում դադարել են գործել ընդհանուր առմամբ 28 միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ»: