Ճապոնիայում տղամարդը սղոցով հարձակվել է AKB48 փոփ խմբի վրա, որը բաղկացած է 140 աղջիկներից, հայտնում է RT-ն: Հարձակման հետևանքով խմբի անդամներից երկուսը հիվանդանոց են տեղափոխվել։
Տղամարդը հայտնվել է երկրպագուների խմբի մեջ Իվետե շրջանում և հանկարծակի հարձակվել՝ 50 սմ-անոց սղոցով:
Տուժածները 19 և 18-ամյա աղջիկներ են: Հարձակվողը՝ 24-ամյա երիտասարդ: Աղջիկներին փորձել է պաշտպանել նրանց թիմի անդամներից մեկը, ով ևս տուժել է:
Առայժմ հարձակման դրդապատճառն անհայտ է։