Ճապոնիայի հարավային կղզիներում «Նորու» ուժգին թայֆունի արդյունքում 1 մարդ մահացել է, ևս մեկ տուժած էլ գտնվում է անգիտակից վիճակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թայֆունի պատճառով Ճապոնիայի հարավում ավելի քան 14 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության: