Ազգային ժողովի անցակետ քիչ առաջ միջին տարիքի մի տղամարդ է ներխուժել, ով սպառնացել է վնասել իրեն, եթե իրեն փող չտան: Լրագրողների հետ զրույցում ԱԺ անցակետ ներխուժած տղամարդը նշեց, որ ինքը ոչ մեկի չի սպառնացել բացի իրեն վնասելուց: Նա ասաց, որ իրեն ուղղակի հացի փող է պետք՝ ընտանիքին պահելու համար: «Հիմա ինձ փող տվել են, իմ պահանջը դա էր, ես հիմա գնում եմ, քանի որ արդեն գումար տվել են»,- ասաց նա՝ չմանրամասնելով, թե ով է իրեն գումար տվել:
Անվտանգության աշխատակիցները պնդում էին, որ նրա մոտ դանակ չի եղել, սակայն տղամարդու սպիտակ շորի վրա՝ որովայնի հատվածում արյան հետքեր կային: Հարկ է նաև նշել, որ տղամարդը ոչ սթափ վիճակում էր: Այս պահին տղամարդը հեռացել է ԱԺ տարածքից: