SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Արկադի Օսիպյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 65-ամյա Կամո Պողոսյանը։

Վերջինս կասկածվում է օգոստոսի 8-ին սուր կտրող-ծակող գործիքով 46-ամյա Արմեն Մարգարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն. վնասվածքները ստացել էր սրտի հատվածում։

Կասկածյալ Կ. Պողոսյանին հայտնաբերել են ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները՝ Երևանում։

Կ. Պողոսյանն աշխատում է «Զեյթուն» կահույքի սրահում՝ որպես կահույքագործ։

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: