Խաբարովսկի շրջանում երիտասարդը սպանել է հարազատ մորը, տատիկին և այլ հարազատների: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տղամարդը, ով 22 տարեկան է, ընդունել է իր մեղքը: Այս մասին գրում է հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը` հղում կատարելով ռուսական աղբյուրներին: 

 

Գիշերը, երբ տան անդամները պառկել են քնելու, երիտասարդի և նրա մոր սիրեկանի միջև վեճ է ծագել, ինչի ժամանակ չարագործը մի քանի հարվածներ է հասցրել մոր սիրեկանին: Չարագործի մայրը լսել է աղմուկը: Վերջինս նույնպես դանակահարվել է:Վեճի պատճառը պարտքերն են եղել, որ տղամարդը հաճախ վերցրել է հարազատներից: Այնուհետև չարագործը տուն է մտել և մահացու հարվածներ հասցրել տատիկին ու եղբորը: Այս ամենից հետո երիտասարդը գնացել է իր տուն քնելու: Վերջինս փորձել է իրենից հեռացնել հանցագործության կասկածները` խնդրելով ընկերներին տեսակցել հարազտներին: Երիտասարդը ընկերների մոտ ձևացել է, թե չի սպասել հարազատներին սպանված տեսնել: 

 

Իրավապահ մարմիններին այս ամենը հայտնել է հենց չարագործի ընկերը: Թարմ ապացույցների ազդեցության տակ տղամարդն  ընդունել է իր մեղքը: