Ադրբեջանի Շամախի քաղաքի 17-ամյա բնակիչ Մահմուդ Նաղիեւը ընտանեական վիճաբանության ժամանակ սպանել է իր 38-ամյա մորը' Փարվանա Նաղիեւային' դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Կինը մահացել է մեծ քանակությամբ արյուն կորցնելուհետեւանքով:
Շամախիի շրջանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մ.Նաղիեւին, փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն