Բաքվում 21-ամյա Սիյավուշ Նովրուզովը խանդի հողի վրա սեփական բնակարանում դանակով սպանել է հարազատ մորը' 45-ամյա Թահիրա Զոհրաբովային:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ին հայտնել է Բաքվի Նիզամիի շրջանի դատախազությունը: Մայրասպան որդին ձերբակավել է: Նրա նկատմամբ «կանխամտածված մարդասպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն՝ 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 3, հայրասպանության 5 և հարազատների՝ միմյանց սպանության 8 դեպք է տեղի ունեցել: