Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում այսօր՝ օգոստոսի 4-ի առավոտյան, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչ' 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է հորը՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանին:
Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը: «Դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Վիճել են, տղան էլ կրակ է բացել հոր վրա ու սպանել»,- ասաց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: