ՀՀ ոստիկանության Անիի բաժնում սեպտեմբերի 5-ին ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Վահրամ Վարդևանյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է հոր' 1959 թ. ծնված Հարութ Վարդևանյանի (նույնպես հոգեկան հիվանդ) որովայնին և սպանել նրան:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը տանը հայտնաբերել է Վարդևանյանի դին: Վահրամ Վարդևանյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: