25-ամյա Սիփան Գրիգորյանը մեղադրվում այն բանի համար, որ նա իր հոր՝ Վ. Գրիգորյանի հետ վիճաբանելով ամուսնության հարցի շուրջ, որի ընթացքում ապօրինաբար վերջինիս կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը գտնվող իրեղեն ապացույց հանդիսացող կացնով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել հոր գլխին, որտ հետևանքով Վ.Գրիգորյանը մահացել է։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկանում ենք, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

 

Վ. Գրիգորյանի դիակը և սպանության փաստը թաքցնելու նպատակով Ս.Գրիգորյանը հոր դին փաթաթել է պոլիէթիլենային տոպրակներով, ծածկոցներով, փաթաթել կպչուն ժապավենով և թաքցրել տան ննջասենյակում, իսկ հաջորդ գիշերը դիակը տեղավորելով Վ.Գրիգորյանին պատկանած ՎԱԶ 2105 մակնիշի 61 ՍԼ 780 համարանիշի ավտոմեքենայում, դիտավորությամբ հրկիզել է ավտոմեքենան և հոր դին՝ արդյունքում հրկիզման եղանակով դիտավորությամ ոչնչացնելով ավտոմեքենայի խոշոր չափերի՝ 520.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մի շարք դետալներ։

 

Սիփան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-ին մասի 1, 2 կետերով:

 

Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը: