Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչը մեղադրվում է հորը դաժան բռնության ենթարկելու մեջ, որի հետեւանքով նա մահացել է։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դեպքն արձանագրվել է դեռեւս ամռանը։
Հուլիսի 2-ին՝ վաղ առավոտյան, հայր եւ որդի իրենց տանը, անձնական հարցի շուրջ վիճաբանել են, որի ժամանակ վերջինս ծեծել է հորը՝ ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետեւանքով հայրն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնաս՝ գանգուղեղային ծանր վնասվածք, ինչն առաջադրել է նրա մահը։
Ընդ որում՝ որդու կողմից հոր նկատմամբ դա բռնության միակ դեպքը չի եղել։
Որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ ծեծելու եւ մանր մարմնական վնաս պատճառելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը։