Քիչ առաջ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի հիվանդանոցի հարևանությամբ երիտասարդ տղամարդու դի կա:
Ոստիկանները տաք հետքերով պարզել և սպանությունը կատարելու կասկածանքով Սևանի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի տղային՝ Էդգար Հովհաննիսյանին, ով ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հրազենը:
shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ մինչ դեպքի վայրում տեղազննություն էր կատարվում, ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի:
Պարզվել է, որր մահացածը «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանն է, ում՝ ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, նրա տղայի կողմից սպանվածն է իր ընկերների հետ ծեծելով սպանել, ու, հավանաբար, Ա. Հովհաննիսյանի տղան էլ՝ իմանալով, որ ով է հորը մահվան հասցրել, վրեժխնդիր է եղել, որից հետո ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն:
Դեպքի վայրից Սևանի ոստիկանություն է տեղափոխվել նաև մի քանի ավտոմեքենա: