Ապրիլի 28-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76-ամյա տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 25-ին Սարի թաղի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, տարեց տղամարդուն հարվածել եւ վնասվածքները պատճառել է 50-ամյա որդին, որը մայիսի 21-ին, ժամը 14.00-ին, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին ու ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն: