Ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1982թ. ծնված Գրիգոր Գ.-ն և հայտնել, որ փետրվարի 26-ին' ժամը 22.30-ի սահմաններում, տանը, խանդի հողի վրա, վիճաբանել է իր կնոջ' 1986թ. ծնված Լիանա Մանուկյանի հետ և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Լ. Մանուկ յանը շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայրից հայտնաբերվել է դանակ' արյան հետքերով: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գրիգոր Գ.-ն ձերբակալված է:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: