Այսօր ժամը 15.38-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ «Անուշ» գործարանի վերելակի հորանում մարդ է ընկել:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Գագիկ Նազարյանը (57 տարեկան) 5-րդ հարկից ընկել է առաջին հարկում կանգնած վերելակի տանիքին:
Ժամը 15.53-ին փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակի հորանից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Tert.am-ը «Մալաթիա» բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում մահացել է։