Հունվարի 15-ին «Հունդաի Էլանտրա» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին բախվել էր ռեստորանային համալիրի պատին. 50-ամյա ուղևոր Կարեն Բաղջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունվարի 26-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն: