Նոյեմբերի 1-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ֆրունզեի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 1941 թ. ծնված Ռիխարդ Մկրտչյանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է: